Դեպի ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերից մեկը վերաբերում է գյուղերում բերքի երաշխավորված մթերմանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մանրամասնել է, թե ինչի մասին է մթերման կայանների կոնցեպցիան.
«Հայաստանի գյուղատնտեսությունն ունի սեզոնային բնույթ։ Երբ մենք սեզոնին ստանում ենք գյուղատնտեսական մթերքը, հնարավորություն ենք ունենում այդ մթերքն արտահանել տարածաշրջանի երկրներ։ Շատ ժամանակներում մենք ունենում ենք խնդիրներ. սեզոնին հենց այդ պիկի ընթացքում փակվում է Լարսը, մոտ երեք անգամ թանկանում է տրանսպորտի գինը։ Քանի որ ամբողջությամբ հոսում է, օրինակ, ՌԴ, ԵԱՏՄ շուկա, ունենում ենք ապրանքի գնանկում։ Այս բոլորը բերում է նրան, որ գյուղացին սկսում է ծիրանը վաճառել սեզոնի պիկի ժամանակ ինքնարժեքով և Հայաստանն իր տնտեսական ամենամեծ առաջնահերթությունից զրկվում է. որակյալ ծիրանը վաճառում ենք ընդամենը 15-20 օրվա ընթացքում, շուկայականից ցածր գնով և մեր գյուղացին չի օգտվում, մեր ձեռնարկատերը ռիսկի տակ է լինում։
Ի՞նչ է իր մեջ ներառելու մթերման կայանը։ Ապահովելու է մեր հայրենակիցների համար ապրանքների որակյալ մթերում, սեզոնի երկարացում»։
Մանրամասն՝ տեսանյութում։










