«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը միավորվում են. ընտրություններին միասնաբար են հանդես գալու


«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը միավորվում են. ընտրություններին միասնաբար են հանդես գալու
Փետրվար 27 14:13 2026

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

«Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։