Գյումրիում գործող «Վիվա» սուպերմարկետից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել 65-ամյա կնոջ մարմին


Գյումրիում գործող «Վիվա» սուպերմարկետից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել 65-ամյա կնոջ մարմին
Փետրվար 27 11:17 2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Շչեդրինի փողոցի «Վիվա» սուպերմարկետից «Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի։

Պարզվել է, որ անհայտ քաղաքացին հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Լենա Չ․-ն, ով նշված սուպերմարկետում հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։