Մինչև մեր հաջորդ հանդիպումը իմպիչմենտի մասին նոր բան կլսեք, հիմա չեմ ասելու, թե ինչ, այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նաև խոսել է ներընդդիմադիր պայքարի մասին, նշելով՝, որ այն չի սաստկացել «Ես կարծում եմ, որ ջրերը զուլալվում են»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանը հավելեց՝ այն քաղաքական ուժերին, որոնք կփորձեն ՀՀԿ-ին զրպարտել, ՀՀԿ-ն կպատասխանի՝ ճշմարտությունը հրապարակելով։
«Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պիտի փորձեն մեր հաշվին միավորներ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ասվելու է ճշմարտությունը։ Եթե նրանք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք»,- ասաց նա։










