Դեռ որոշում չունենք․ Սերժ Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին


Դեռ որոշում չունենք․ Սերժ Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին
Փետրվար 26 23:34 2026

Դեռ որոշում չունենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով ընտրություններին մասնակցելու մասին։

 

 

«Առաջին հայացքից թվում է՝ հեշտ բան է՝ կամ մասնակցում ենք, կամ ոչ, բայց երբ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատի համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով ներընդդիմադիր պայքարը, և դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել»,-նշել է Սարգսյանը։

 

 

 

Երրորդ նախագահը նաև հայտնեց, որ իր քննարկման առաջարկից հետո որոշ ուժեր եկել են իր հետ հանդիպման, բայց չբացահայտեց՝ որոնք են այդ ուժերը: