Որքան TRIPP-ի մասին նոր մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված. Սերժ Սարգսյան


Որքան TRIPP-ի մասին նոր մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված. Սերժ Սարգսյան
Փետրվար 26 19:44 2026

Որքան TRIPP-ի հետ կապված մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով «Թրամփի ուղու» «շահավետության» վերաբերյալ իշխանության պնդումներին։

 

 

«Արդեն թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պիտի 500 մետր լայնություն ունենա, իսկ հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելաոճը՝ կարող է 5 կմ էլ լինել, 10 կմ էլ լինել։ Բա տագնապ չառաջանա՞... Հաջորդը՝ ԱՄՆ փոխնախագահը գնում է Բաքու և TRIPP-ի մասով պայմանագիր ստորագրում։ Բա դա մեր տարածքը չէ՞, առանց մեզ՝ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում։ Այս բոլոր հարցերն ինձ շատ-շատ անհանգստացնում են»,-շեշտեց ՀՀ երրորդ նախագահը։