Ընտրությունները արդեն իսկ կեղծվել են. Սերժ Սարգսյան


Ընտրությունները արդեն իսկ կեղծվել են. Սերժ Սարգսյան
Փետրվար 26 19:17 2026

Լրագրողներն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ընտրություններից հաշված ամիսներ առաջ իշխանության կողմից կենսաթոշակները բարձրացնելն ու ջրամատակարարման նոր գրաֆիկի փոփոխությունները «կասեցնելը» համարու՞մ է ընտրակաշառք։

«Ընտրությունները արդեն իսկ կեղծվել են»,- ի պատասխան՝ նշեց Սերժ Սարգսյանը։

Նա հավելեց՝ իշխանության վերը նշված քայլերը ընտրակաշառք որակելը քաղաքական հայտարարություն կդիտարկվի, բայց որ ընտրությունները շատ վաղուցվանից են կեղծվում, ակնհայտ փաստ է։

«Դա փաստ է, և ոչ ոք չի կարող ժխտել։ Եթե մարդիկ ձերբակալվում են, եթե պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում, դրանք խախտումներ են։ Այսինքն՝ եթե մի քաղաքական ուժից շատ ներկայանալի մի մարդու ձերբակալում են, դա խախտում չէ՞։ Բա կեղծելն էլ ինչպե՞ս է լինում, հենց այդպես էլ լինում է»,- ասաց նա։