Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար


Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փետրվար 26 16:52 2026

«Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

 

«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ: