«Մարդիկ հասկանում են, որ մեր երկրին պետք է ակտիվ, ուժեղ տնտեսություն, որպեսզի հետագայում կարողանանք տնտեսության աճի հաշվին բարձրացնել սոցիալական ոլորտին ուղղվող ֆինանսավորումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա ընգծեց, որ ընտրությունից ընտրություն թոշակ բարձրացնելը խնդիրների լուծում չէ, իշխանությունների խոստացած այս բարձրացումն էլ դեռևս չի ապահովում նվազագույն սպառողական զամբյուղը։
Պատասխանելով հարցին, թե որքան է լինելու թոշակը, եթե իշխանության գա «Ուժեղ Հայաստանը», Նարեկ Կարապետյանն ասաց․
«Հայաստանում կա մոտ 500 հազար թոշակառու, նաև շուրջ 800 հազար գրանցված աշխատող, որոնցից մոտ 600 հազարը մասնավոր հատվածում է, 200 հազարը՝ պետականում։ Մեր քաղաքականությունն այսպիսին է՝ ստեղծել նոր աշխատատեղեր։
Եթե 3-5 տարիների ընթացքում ստեղծենք, օրինակ, 200-300 հազար նոր աշխատատեղ, դա նշանակում է միլիարդավոր դրամների եկամտահարկի վճարում։ Այդ միջոցների հաշվին մենք կարող ենք վերանայել սոցիալական վճարները և ապահովել, որ հասարակության զգալի մասը ստանա նվազագույն զամբյուղին համապատասխան եկամուտ։
Մարդը պետք է կարողանա իր թոշակով վճարել սնունդի, էլեկտրաէներգիայի, գազի համար»։










