Դատախազությունը մինչ օրս չի պատասխանել պարզ հարցի՝ թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ. Վարդևանյան


Դատախազությունը մինչ օրս չի պատասխանել պարզ հարցի՝ թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ. Վարդևանյան
Փետրվար 25 18:24 2026

Դատախազությունը մինչ օրս չի պատասխանել պարզ հարցի՝ թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ, գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը.

«Հարգելի գործընկերներ, եթե Ձեզ փոխանցեն Պրոբացիայի ծառայության կիսատ «գրություն», պարզապես անտեսեք այն: Նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են:

Ի դեպ, հարցադրումը հետևյալն է. թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ: Պատասխանը ենթադրում է՝ այո, կամ ոչ: Այս պարզ ու պրիմիտիվ հարցին մինչ օրս չի պատասխանել Դատախազությունը, իսկ Քննչական մարմինը նոր դիմումին ի պատասխան կրկին մերժել է` պատճառաբանելով, որ չի կարող պատասխանել այդ հարցին;

Կրկին առաջարկում և պահանջում եմ.   դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, կամ  վերացնել ապօրինի խափանման միջոցը, և/կամ Դատախազությանը և Քննչական մարմնին «հորդորել» տալ հստակ պատասխան  այս պարզ հարցին:

Ի դեպ, էթիկական նկատառումներից ելնելով` ինքս չեմ հրապարակել գրագրության ու պատասխանների տվյալները»։