Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից։ Այդ մասին «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանը ունենալու է միայն ՀՀ քաղաքացիություն»,- ասել է նա։
Համապատասխան ընթացակարգի վերաբերյալ հարցին ի պատասխան էլ՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է.
«Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ, հայտնի գործիչը (Նիկոլ Փաշինյանը-խմբ.), վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը, նրան պահում է կալանքի տակ, այդ իսկ պատճառով հիմա կան սահմանափակումներ, բայց մենք վերահաստատում ենք, որ կալանքից ազատվելուց հետո Սամվել Կարապետյանը կունենա մեկ՝ ՀՀ քաղաքացիություն»։










