Փաշինյանը հրահանգել է պաշտոնից ազատել ոստիկանապետի երեք տեղակալներին. «Իշխանություն»


Փաշինյանը հրահանգել է պաշտոնից ազատել ոստիկանապետի երեք տեղակալներին. «Իշխանություն»
Փետրվար 24 21:09 2026

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով քիչ առաջ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:

Ըստ լրատվականի՝ ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի պաշտոնանկությունները պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններով: