ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ հանցագործություն չի ընտրություններից հետո կոալիցիաներ ստեղծելը և իշխանություն դառնալը, եթե դա ստեղծված է ընտրական օրենսգրքով։
Ըստ նրա հանցագործություն է կաշառակերությունը։
«Եվ հետո էլ, ամեն ինչ չէ, որ հանցագործություն չի, ու լավ բան է։ Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի ու երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է և դա պետք է կանխել։ Արդյո՞ք դա հանցագործություն է, եթե արդար ընտրվեն՝ հանցագործություն չի, բայց շատ վատ բան է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբինյանը։
Նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ կլինի, եթե Ռոբերտ քոչարյանին և «երկու օլիգարխներին» հաջողվի ձեռք բերել մեծամասնության քվեն և գալ իշխանության. «Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, քանի որ, ինչպես իրենց իշխանության տարիներին, այդ ժամանկ էլ չեն թողնի, որպեսզի իրավապահներն անեն իրենց գործը։ Հետևաբար, ինչպե՞ս պետք է կանխել դա. մարդիկ Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է տան զրո քվե, քանի որ մենք չենք ուզում, որ նրանց իշխանությունը կրկնվի»։










