Եթե իշխանությունը այսքան պարտք ու վարկ չվերցներ, հնարավոր կլիներ կենսաթոշակները կրկնապատկել. Նարեկ Կարապետյան


Եթե իշխանությունը այսքան պարտք ու վարկ չվերցներ, հնարավոր կլիներ կենսաթոշակները կրկնապատկել. Նարեկ Կարապետյան
Հունվար 24 00:05 2026

«Հայաստանին  պետք է տնտեսական գիտելիքներով ղեկավար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման  համակարգող Նարեկ Կարապետյանը։

«2018 թվականի համեմատ՝ 270 միլիարդով ավելի վարկ ենք մարում հիմա»,- նշեց Կարապետյանը՝ անդրադառնալով գործող իշխանության կողմից Հայաստանի պետպարտքի բեռը շեշտակի ավելացնելու  խնդրին։

«Եթե 2018 թվականից հետո պետական պարտքի այս աճը չլիներ, եթե իշխանությունը այսքան վարկ չվերցներ, հնարավոր կլիներ կենսաթոշակները կրկնապատկել»,- շեշտեց նա։

Նարեկ Կարապետյանի մի քայլ այլ մտահոգիչ տվյալներ էլ ներկայացրեց.

«Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի արդյունաբերության մասը տնտեսության մեջ 9-10 տոկոսով իջել է, հիմա պատմական մինիմալի վրա է։ Գյուղատնտեսությունը ընդհանրապես՝ 10 տոկոս անկում է ապրում»։