Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն կողաշրջված հայտնվել ձորակում․ կա 4 վիրավոր


Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն կողաշրջված հայտնվել ձորակում․ կա 4 վիրավոր
Սեպտեմբեր 22 21:26 2026

Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։