Գործարար, այսօր հիվանդանոցից մեկուսարան տեղափոխված Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, սոցցանցի իր միկրոբլոգում գրել է.
«Բոլոր նրանց՝ ովքեր առնչվում են այս կեղծ, անհիմն և գիտակցված ձևով սարքած գործին, ցանկանում եմ, որ զգան յուրաքանչյուր ցավը, յուրաքանչյուր ավերը և հետևանքներն այն ամենի, որոնք նրանք նման թեթևությամբ անում են մյուսների հանդեպ՝ ոչ վերացական և ոչ էլ երբևիցե։
Որպեսզի նրանց յուրաքանչյուր քայլը, ստորագրված բառը, ճշմարտության յուրաքանրյուր միտումնավոր խեղաթյուրումն իրական ժամանակում վերադառնա իրենց կյանք։
Թող նրանք ու նրանց մտերիմները հնարավորություն չունենան ասել՝ մենք չգիտեինք։ Նրանք գիտեին, այս վախկոտ անասուններից յուրաքանչյուրը գիտեր։
Տիեզերքի պատասխանը պետք է լինի թիրախային և անողոքաբար արդար։
Ես խնդրում եմ հայելիներին՝ թող կյանքն անսխալ արտացոլի այն ամենը, ինչ արվել է՝ սառնասրտորեն, հաշվարկված և առանց խղճի։
Ամեն…»;










