Հրավիրում եմ պարահրապարակ․ դուք պարում եք, մենք նվագում․ Փաշինյան


Հրավիրում եմ պարահրապարակ․ դուք պարում եք, մենք նվագում․ Փաշինյան
Հունվար 16 21:45 2026

Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ։ Մենք նվագում ենք, դուք՝ պարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Հանդիպումը տեղի է ունենալու Երևանում։ Ավելի կոնկրետ վայրի մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Գրանցվեք QR-ով կամ այս հղումով»:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ շուտով երիտասարդներին կհրավիրեն դիսկոտեկ: