Դատարանը բավարարել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցադիմումի միջնորդությունը՝ վերականգնելով նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում


Դատարանը բավարարել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցադիմումի միջնորդությունը՝ վերականգնելով նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում
Հունվար 16 21:25 2026

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տեղեկացրել է «Առաջին լրատվական»-ին, որ քիչ առաջ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։

 

Ավելի վաղ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնել էր, որ  հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, այս մասին գրել էր Հետքը։

Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: