Նիկոլ Փաշինյանը վախեցավ ինձ հետ բանավեճից. Արման Թաթոյան


Նիկոլ Փաշինյանը վախեցավ ինձ հետ բանավեճից. Արման Թաթոյան
Հունվար 16 21:18 2026

Իմ առաջարկած բանավեճի օրն ու ժամն անցել են, Նիկոլ Փաշինյանը վախեցավ ինձ հետ բանավեճից։ Այս մասին ասել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։

 

«Նիկոլ Փաշինյանը վախեցավ, որովհետեւ նա չէր կարողանա ինձ վերագրել այն պիտակները, որոնց վրա հենվելով պահում է իր իշխանությունը։ Սա բանավեճ էր, որ նա ստիպված էր մտնել բովանդակային քննարկման մեջ, սա բանավեճ էր, որ նա չէր կարող հաղթել»,– ասել է նա։