«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.
«Այսօր մեր երկրում հազարավոր երեխաներ են ապրում աղքատության պայմաններում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև։
Այս իրավիճակի պատասխանատուն պետությունն է։ Պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կհանգեցնեն մարդկանց կյանքի որակի և կենսամակարդակի բարելավմանը։
Պետք է ժողովրդին սին խոստումներ տալու և իշխանավորներին պարգևավճարներ բաժանելու փոխարեն կատարել աշխատանքը, հասնել կոնկրետ արդյունքների և բարելավել մարդկանց կյանքը»։










