«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը այցելել է Խարբերդ, որտեղ Արմենուհի և Գագիկ Հովհաննիսյանների բազմազավակ ընտանիքն է ապրում։ Կարապետյանը նրանց անվանել է մեր ժամանակի հերոսներ։
«Ինչո՞վ են նրանք մեզ համար հերոսներ․ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին նրանք երկուսով կարևոր ու խորհրդանշական որոշում են կայացրել․ երդվել են, որ իրենց զոհված ընկերների անուններով երեխաներ կունենան, որպեսզի հայ ազգը շարունակի ապրել, և այդ մարդկանց հետքը մնա մեր ազգի մեջ։ Այսօր Հովհաննիսյանների ընտանիքը ունի 12 երեխա՝ 7 տղա և 5 աղջիկ։
Ես ուզում եմ, որ մենք բոլորս օրինակ վերցնենք այս ընտանիքից՝ բոլոր պատերազմներին մասնակցած ընտանիքի հայր, հայի կերպար Գագիկ Հովհաննիսյանից, և նրա տիկնոջից՝ հայ կնոջ կերպարի օրինակ տիկին Արմենուհուց։ Կուզենայի, որ մենք մեր երկրում այնպիսի ապագա կառուցենք, որ այսպիսի ընտանիքները չունենան ոչ մի խնդիր՝ ո՛չ ձմռանը կոմունալ վճարների հետ կապված, ո՛չ ընտանիքի ապրուստը ապահովելու հարցում, քանի որ նրանք ամեն ինչ տվել են մեր հայրենիքին»,-ասել է Նարեկ Կարապետյանը։










