Իջևանի հիվանդանոցում որդին իմանալով մոր մшհվան մասին դրսևորել է ագրեuիվ վարքագիծ


Իջևանի հիվանդանոցում որդին իմանալով մոր մшհվան մասին դրսևորել է ագրեuիվ վարքագիծ
Հունվար 7 22:42 2026

Հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ հանգուցյալի հարազատները հայհոյում են բժիշկներին, հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներին հիվանդանոցի ընդունարանի բաժնի վարիչը հայտնել է, որ հունվարի 3-ին շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Իջևան համայնքի բնակիչներ 74-ամյա Ռ․ Ա․-ին և ամուսնուն, 74-ամյա Ա․ Բ․-ին, որտեղ կինը բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում հանկարծամահ է եղել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց է եկել հանգուցյալի որդին, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա տղամարդը իր ծնողի մահվան լուրը իմանալուն պես հիվանդանոցում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, անհետաձգելի բաժանմունքում գոռգոռացել է բուժաշխատողների վրա, միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով հարվածել է ընդունարանի մուտքի դռանը և դուրս է եկել հիվանդանոցի բակ ու այն շարունակել բակում։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։