ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղերձ է հղել․
«Օրհնյալ Տեր։
Ուզում եմ իմանաս, որ շնորհակալ եմ քեզ, որ կաս Դու եւ կամ ես՝ նաեւ Քեզ համար։
Որ սիրում եմ Քեզ, այնպիսին, ինչպիսին որ կամ, չկորցնելով ավելի լավը դառնալու մեկ՝ մարող, մեկ՝ բոցկլտացող հույսս։
Որ ուրախության մեջ փորձում եմ չմոռանալ Քեզ (միշտ չէ, որ ստացվում է), իսկ տխրության մեջ` միայն Քեզ եմ հիշում (այս մեկը մշտապես է)։
Որ Քո կարիքն ունեմ` այստեղ և հիմա, այսօր և միշտ,միայնակ և ամբոխի առաջ։
Որ Քո գոյությունը փորձում եմ իմաստավորել իմ հանապազօրյա կյանքով, իսկ իմ գոյությունը` քո Սիրով և Համբերատարությամբ։
Այս Սուրբ օրով խնդրում եմ քեզ, սփոփիր բոլոր սգավորներին, աջակցիր կարիքավորներին, տուն վերադարձրու բացակայողներին, ուժ տուր բոլորիս եւ ողորմիր ամենքիս։
Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
Մեզ և ձեզ մեծ ավետիս»։










