Հայկ Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի. «Հրապարակ»


Հայկ Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի. «Հրապարակ»
Դեկտեմբեր 19 10:01 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունն ու փողն այնքան են մեծամտացրել ՔՊ-ականներին, որ անգամ ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն է կտրվել գետնից: ՔՊ խմբակցության ղեկավարը խորհրդարանի նիստերի դահլիճում էլ է որոշել անձնական օգնական ունենալ, որ նեղություն չքաշի՝ մի քանի մետր քայլելու։

Տեւական ժամանակ է՝ նկատում ենք, որ խմբակցության անունից ելույթ ունենալու համար ոչ թե Հայկ Կոնջորյանն է մոտենում նիստերի դահլիճում նստած ԱԺ քարտուղարության աշխատակիցներին՝ գրանցվելու համար, այլ նրա փոխարեն դա անում է իր կողքին նստող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Կամ էլ ոմանք Կոնջորյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հեռանկարին առավել քան լուրջ են վերաբերվում եւ նախապես ուզում են ջերմ հարաբերություններ հաստատել ապագա նախագահի հետ։