Ինչը չներվեց Դավիթ Առուշանյանին․ «Հրապարակ»


Ինչը չներվեց Դավիթ Առուշանյանին․ «Հրապարակ»
Դեկտեմբեր 18 08:26 2025

«Հրապարակ»․ թերթը գրում է ․  Որոշ տեղեկություններով, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ազատման գլխավոր պատճառը Գյումրու Յոթ վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ ձախողված պատարագն է:

Բանն այն է, որ մարդ հավաքագրելու գործը դրված է եղել մարզպետի վրա, այն իրականացրել է Առուշանյանի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, որը մարզպետի անունից հրահանգել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներին, որ աշխատակազմերով ներկա լինեն Յոթ վերքում, սակայն շիրակցիք պատարագը բոյկոտել էին, հաշված մարդիկ էին մասնակցում, հիմնականում Երեւանից եւ այլ համայնքներից թափառաշրջիկների խումբն էր:

Ստացվեց, որ ոչ միայն Շիրակի թեմի հոգեւորականներն ապտակեցին ապօրինի պատարագասերներին, այլեւ՝ ժողովուրդը, եւ իշխանությունն ակնհայտորեն զգացել է իր հանդեպ գյումրեցիների ատելությունը։ Չնայած մարզպետի ազատման մասին պաշտոնապես չեն հայտնել, սակայն երեկ նրան փոխարինողի անունն էր շրջանառվում, չի բացառվում, որ Առուշանյանին փոխարինի Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որն ուրացել է իր քավորին՝ Մանվել Գրիգորյանին, եւ անցել ՔՊ-ի թիմ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 18. 12․ 25 թ