Եթե Սամվել Կարապետյանն օրվա իշխանությունների հետ բանակցելու բան ունենար, 177 օր կալանավորված չէր լինի. Վարդևանյան


Եթե Սամվել Կարապետյանն օրվա իշխանությունների հետ բանակցելու բան ունենար, 177 օր կալանավորված չէր լինի. Վարդևանյան
Դեկտեմբեր 12 14:29 2025

Եթե Սամվել Կարապետյանն օրվա իշխանությունների հետ բանակցելու բան ունենար, պարզ է չէ՝ 177 օր կալանավորված չէր լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի պատմությունները՝ «անհասկանալի վարչական վարույթով», տեղի չէին ունենա, եթե Կարապետյանը բանակցեր նրանց հետ։

«Սակայն, Սամվել Կարապետյանի հեղինակությունն ու անցած ճանապարհը նրա մասին է, որ  թեկուզ 177 օր կալանավորված լինելով, փաստորեն, իր նկատմամբ վախերն այն աստիճանի են, որ 53 քննիչով չեն կարողանում մի գործ հանգուցալուծման բերել։

Նարեկ Կարապետյանը շատ հստակ անդրադարձել է դրան։ Եթե դուք ինձ հարցնեք, օրինակ՝ երբ անձի մոտ դրսևորվում է սուր շնչառական վարակի դրսևորումներ, ի՞նչ դեղորայք պետք է ընդունի։ Ես շատ հստակ, որպես բժիշկ, սկսեմ գնահատականներ տալ, որ ցանկալի է ընդունել այս կամ այն դեղահաբը։ Դուք իմ ասածները վերջնական ճշմարտություն կընդունե՞ք։ Եթե կընդունեք՝ ես շատ շնորհակալ կլինեմ, սակայն դա վատ է, քանի որ ես իրավաբան եմ, այլ ոչ թե՝ բժիշկ։ Հիմա նույն հաջողությամբ, երբ ոչ դատավորը, ոչ քննիչը, ոչ դատախազը, ոչ իրավաբանը սկսում են գնահատակն տալ, թե այս արարքը նման է փողերի լվացման, կամ ուրիշ բանի, պետք չի նշվածն ընդունել որպես վերջնական ճշմարտություն, այլ պետք է ընդունել որպես քաղաքական հայտարարություն՝ քաղաքական հետապնդման վերաբերյալ»,-հավելեց նա։