Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը


Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը
Հուլիս 17 15:50 2026

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է յումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը: Հանրային մեղադրողը միջնորդեց ևս երեք ամսով երկարաձգել խափանման միջոց կալանքը։  

 

«Քրեական վարույթով ապացուցման գործընթացի միջամտելու ռիսկը դեռևս առկա է, քանի դեռ քրեական վարույթով մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները չեն հետազոտվել։

 

Բացի այդ, Դատալեքս տեղեկատվական հարթակի ուսումնասիրությունից կարող ենք արձանագրել, որ կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում որպես այդպիսին Վարդան Ղուկասյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, ընդ որում այդ արարքը կատարվել է կիրառված խափանման միջոցի ընթացքում։

 

Մեղադրանքի կողմը չի կարող այս հանգամանքն անտեսվել և հաշվի չառնվել։

 

Առկա է նաև նոր հանցանք կատարելու հիմք»,- ասաց հանրային մեղադրողը։

 

Ըստ մեղադրական եզրակացության. «Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք»: