Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը։ Այս մասին հաղորդում է ծառայությունը։
«2026 թվականին Իրանից ծաղիկների արտահանման ցուցանիշները զգալիորեն գերազանցել են անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ֆիտոսանիտարական վկայագրերում որպես ապրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Սակայն, արտաքին բնութագրերի և փաթեթավորման առումով, ապրանքը նույնական է նախկինում Հայաստանից ներմուծվածին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի վրա գործող ժամանակավոր սահմանափակումների մասին: 2026 թվականի մայիսի 22-ից արգելվում է Հայաստանում աճեցված ծաղիկների ներմուծումը Ռուսաստան:
Իրանական կողմից արձագանքի բացակայության պատճառով Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական բարեկեցությունը, ինչպես նաև «Ռոսսելխոզնադզորի» կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով, Ծառայությունը կապ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի պաշտպանության կազմակերպության հետ՝ խնդրելով կասեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և այս հարցի պարզաբանումը»,-ասվում է հայտարարության մեջ։










