Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը. համակարգիչներ են առգրավել


Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը. համակարգիչներ են առգրավել
Դեկտեմբեր 11 18:19 2025

Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը: Խուզարկության ընթացքում առգրավել են համակարգիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ 

 

«Մեզ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ ամեն ինչ կապված է երեկվա լսումների հետ, սա մեսիջ էր, որը ստանում ենք այսօրվա իշխանություններից։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Արցախի էջը չի կարող փակված լինել՝ առանց հաշվի առնելու 150,000 հայի դիրքորոշում»,- նշեց նա։ 

«Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հանցավոր առարկան՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մեկ օրինակ»,-այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

 

Возможно, это изображение водонагреватель, динамик и текст

Возможно, это изображение текст

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչության շենքում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: