Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը «ապրի», կարճ ժամանակում հավեսով «լուծեց». Սարգսյանը՝ Փաշինյանի մասին


Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը «ապրի», կարճ ժամանակում հավեսով «լուծեց». Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
Դեկտեմբեր 11 18:05 2025

Օդից մի բան կհնարեն, կխանգարի, ձեր կարծիքով՝ խաղաղությո՞ւն են հաստատում, երկու կողմը գնում են այդ ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրերս Բաքվի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչ ասես ասում են, 44 օր չէի՞ն ասում՝ հաղթում ենք։ Իրենց ասելը, չեմ կարծում, որ մեծ նշանակություն պետք է ունենա։ Չեմ ասում, որ իրենց ասածին չպետք է հակադարձել, բայց, բոլոր դեպքերում, բոլոր ասածներին չէ, որ պետք է հավատալ»,-հավելեց Սարգսյանը։

Անդրադառնալով իր նախագահության տարիներին բանակցային գործընթացներին և ներկա իշխանությունների քննադատություններին՝ «եթե Արցախի հարցը լուծող էիք, լուծեիք», Սարգսյանը շեշտեց. «Ընդհանրապես, նման բաներ չեմ սիրում, բայց պետք է համեմատություններ անեմ՝ այդ նույնն է, որ կանանցից պահանջեն՝ ինչո՞ւ 5 ամսում երեխա չեն ունենում։ Մոտավորապես նույնն է։ Այդ ո՞վ է ժամկետ դրել, թե ինչ ժամկետներում պետք է լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը մոլոդեց, ապրի, կարճ ժամանակում հավեսով «լուծեց»։