Մենք սպասում ենք հորդորի, եկեղեցու հետ կապված ինքնագլուխ գործողություններ չենք անելու. Սերժ Սարգսյան (տեսանյութ)


Մենք սպասում ենք հորդորի, եկեղեցու հետ կապված ինքնագլուխ գործողություններ չենք անելու. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 11 17:31 2025

Լրագրողներն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ընդդիմադիր ուժերը պե՞տք է իշխանական հակապետական ընթացքին դեմ կանգնեն, թե՞ պետք է լուռ հետևեն։

«Համենայնդեպս, ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիրներ ուժերը հետևում են կամ դրանից հաճույք են ստանում։ Այո՛, միասնական պայքար մղելու խնդիր կա, ցավոք, դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզո՞ւմ եք ուրիշների նման ես ընդդիմադիրներին քննադատեմ»,-հավելեց Սարգսյանը։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներն, օրինակ, չեն գնում եկեղեցի և հնչեցնում Վեհափառի անունը, ինչպես դա անում են շատ երիտասարդներ, ՀՀ երրորդ նախագահը նշեց. «Ես հենց այստեղ հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողությունների։ Մենք սպասում ենք հորդորի, եկեղեցու հետ կապված ինքնագլուխ գործողություններ չենք անելու։ Եթե դուք չեք նկատել մեր երիտասարդների գործողությունները, երևի մենք ենք մեղավոր, որ չենք գովազդել»։