Արշակ սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում խուզարկություն է կատարվել․ փաստաբան


Արշակ սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում խուզարկություն է կատարվել․ փաստաբան
Դեկտեմբեր 10 21:41 2025

Արշակ սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում խուզարկություն է արվել, @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ես նման տեղեկություն ունեմ։ Երկու բնակարանից էլ առգրավել են բոլոր հեռախոսներն ու համակարգիչները, ինչքան եղել է՝ տարել են։ Ընդ որում` երկու բնակարանում այդ խուզարկությունների արձանագրությունների պատճենները չեն տրվել, իսկ մեկում նույնիսկ խուզարկության որոշումը չի եղել»,- ասաց Բաբայանը։