Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի արտաքինը համացանցում կրկին բուռն քննարկման առարկա է դարձել . երկրպագուները նկատել են արտիստի դեմքի փոփոխություններ՝ նշելով նրա «նոր» քիթը և թարմացված ժպիտը: news.ru-ի հաղորդմամբ, օգտատերերը, համեմատելով վերջին լուսանկարները նախորդների հետ, ենթադրել են, որ Կիրկորովը, հնարավոր է, քիթը վերաձևավորել է, մասնավորապես՝ կարճացրել:
Երկրպագուները նաև նկատել են արտիստի «նոր» ատամները: Երգիչը նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է ադամանդե վինիրներ տեղադրել: Կիրկորովը վերջերս զգալիորեն նիհարել է, փոխել է մարմնի ձևը և նոր դաջվածքներ է արել:
Նախկինում Կիրկորովը բացահայտ խոսել էր իր պլաստիկ վիրահատությունների մասին։











