ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել


ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել
Հուլիս 17 20:27 2026

2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք ներխուժման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել։ Այս մասին  հայտնում են ՆԳՆ-ից՝ նշելով.

««Հուլիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի վրա հարձակման 10-րդ տարելիցին, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը և Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին»։