Եվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ Մելոյան


Եվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ Մելոյան
Դեկտեմբեր 10 21:11 2025

Փաստաբան Գոհար Մելոյանը գրում է․

«Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը։

Բայց մենք Հայաստանում տոնելու առիթ չունենք։ Մենք գործ ունենք անելու!

Այսօր ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ կան։

Ապօրինաբար ազատազրկված են մեր 4 Սրբազան հայրերը, բարերար Սամվել Կարապետյանը և մեր տասնյակ հայրենակիցներ։

Նրանք պատժվում են բացառապես իրենց քաղաքական հայացքների, դավանանքի և խոսքի ազատության համար։

Ես կոչ եմ անում՝ կոտրել լռության շղթաները։

Մարդու իրավունքներն արտոնություն չեն, դրանք մեր ժողովրդավարության հիմքն են։ Եվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում։

Մեր պայքարի նպատակը ուժեղ եւ միասնական Հայաստանն է, որտեղ երաշխավորված է իրավունքի գերակայությունը, և մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը»։