Այսօր ոչ միայն Մարդու իրավունքների օր է, այլև այս օրն Արցախում նշվում էր որպես Արցախի Սահմանադրության ընդունման օր։ Այս մասին լրագրողներին հիշեցրեց 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը։
Այնուհետև Վիրաբյանն անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին նշեց, որ Հայաստանը դարձել է բանտ՝ բաց երկնքի տակ։
«Կարելի է այսօրվա անունը փոխել, դնել՝ ներկա բանտարկյալների օր։ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ մի ժամանակահատված է, երբ բանտերը լցված են եղել քաղբանտարկյալներով։ Ծանր հանցանքներում մեղադրվող հանցագործներն ավելի քիչ են բանտերում, քան՝ քաղբանտարկյալները, որոնք հալածվել են քաղաքական թեմաներով։ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և շատ ու շատերին են Ֆեյսբուքյան գրառման համար, հանրային խոսքի համար բանտերում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին ամենից շատ սրանք են գոռացել՝ նիկոլի կողի մարդիկ։ Նրանք են «ժողովրդավարություն» աղաղակել , գոռացել,դուրս եղել փողոցում՝ ասելով, որ ժողովրդավարության նորմերը խախտվում են։Բա ո՞ւր է ձեր ժողովրդավարությունը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն գոյություն չունի, քաղաքացու խոսքը սահմանափակված է, քաղաքացու խոսքը պետք է լինի Նիկոլի սրտին համապատասխան, եթե խախտվում են այդ նորմերը, ապա գնում են բանտ կամ՝ սպանվում»,- ասաց Վիրաբյանը։










