Արդյո՞ք մեր պոլիկլինիկաները պատրաստ են ապահովագրության շրջանակներում սպասարկել մեր քաղաքացիներին․ նախարարը պարզաբանում է


Արդյո՞ք մեր պոլիկլինիկաները պատրաստ են ապահովագրության շրջանակներում սպասարկել մեր քաղաքացիներին․ նախարարը պարզաբանում է
Դեկտեմբեր 8 22:49 2025
«Ես գտնվում եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։ Ամենահաճախ տրվող հարցերից մեկն է՝ արդյո՞ք մեր պոլիկլինիկաները պատրաստ են ապահովագրության շրջանակներում սպասարկել մեր քաղաքացիներին»,-այս մասին տեսանյութ է տարածել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Նրա խոսքով՝ տարածքը վերանորոգվել է, և նման վերանորոգման գործընթացով են անցնում գրեթե բոլոր պոլիկլինիկաները։
 
«Բայց, ինչպես նաև նկատում եք, այն դեռ իր վերջնական տեսքին չի եկել։ Մենք պետք է պոլիկլինիկական ծառայությունն ուժեղացնենք, և ապահովագրության շրջանակներում ֆինանսական միջոցների ուղղումն այս շրջանակ ապահովելու է թե՛ մասնագիտական կարողությունների վերանայում, թե սարքերի և հագեցվածության վերանայում»,-նշել է նախարարը։