Դիմում չի ներկայացվել, մեր իրավաբանը կներկայացնի, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն. Գալյանը՝ Միքայել Սրբազանին անհրաժեշտ բուժօգնության տրամադրման մասին


Դիմում չի ներկայացվել, մեր իրավաբանը կներկայացնի, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն. Գալյանը՝ Միքայել Սրբազանին անհրաժեշտ բուժօգնության տրամադրման մասին
Դեկտեմբեր 8 21:40 2025

Որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա և չի կարող լինել, եթե հարցը վերաբերում է անձի առողջությանը: Ընդհամենը պետք է անձը դիմում ներկայացնի: Այդ դիմումը կքննարկվի, կներկայացվի համապատասխան պատասխանը և կձեռնարկվեն այն միջոցները, որն անհրաժեշտ է այդ անձի առողջության պահպանման համար: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով Գառնիկ Դանիելյանի այն հայտարարությանը, որ Միքայել Սրբազանին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: «Այն դիմումը, որը պետք է ներկայացվի, չի ներկայացվել: Ես հանձնարարել եմ, որ եթե իր փաստաբանները տեղյակ չեն՝ ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանն այսօր կմոտենա իրեն և համապատասխան դիմումը ներկայացնի անհրաժեշտ ՊՈԱԿ-ին»,-նշել է նա: