Խուդաթյանի հետ ծանոթացել ենք «Կորեայի ձոր»-ի աշխատանքների ընթացքին. Ավինյան


Խուդաթյանի հետ ծանոթացել ենք «Կորեայի ձոր»-ի աշխատանքների ընթացքին. Ավինյան
Դեկտեմբեր 8 20:00 2025

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ միասին ծանոթացել ենք Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։

Հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին, ինչը զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը։

Ծանոթացել ենք նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյան բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին»,- նշված է գրառման մեջ: