Մամուլում բազմիցս է խոսվել այն մասին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը՝ որպես նախագահի փոխարինող, օրենքի խախտմամբ է նշանակվել: Ըստ համապատասխան օրենքի կարգավորման նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը։
Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով այս պահին հանձնաժողովում երկու անդամի թափուր հաստիք կա։ Մեզ հայտնի դարձավ, որ շուրջ երկու տարի է այն չի համալրվում, չնայած անընդհատ մրցույթներ են անցկացվում, բայց ոչ մեկ չի ընտրվում։ Մարիամ Գալստյանը ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի մտերիմ ընկերուհին է։ Ըստ ԱԺ կայքում առկա տեղեկությունների Ջուլհակյանն էլ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնների մրցութային հանձնաժողովի անդամ է ու մեր աղբյուրների փոխանցմամբ շատ ուղիղ ընկերուհու շահերն է պաշտպանում: Եթե որևէ մեկը դիմում է այդ պաշտոնի համար, սակայն Մարիամ Գալստյանը չի ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում, որովհետև գիտի, որ իրեն նախագահ չի ընտրելու, Արուսյակ Ջուլհակյանն էլ մրցութային խորհրդի և ԱԺ գործընկերներին համոզում է, որ նշված թեկնածուն լավը չի, չպետք է ընտրեն: Նույնը եղել է նաև հանձնաժողովի նախկին վարչության պետերի այդ պաշտոնում դիմելու դեպքում։
Վերջին մրցույթը վերջերս է տեղի ունեցել, դիմել է երկու հոգի՝ հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության նախկին պետ Կարեն Հակոբյանը, ով շուրջ 3 տարի աշխատել է հանձնաժողովում, ու քանի որ Մարիամ Գալստյանը հերթական անգամ հասկացել է, որ Կարեն Հակոբյանը ևս իրեն չի ընտրելու նախագահ, ընկերուհոււ միջոցով նոր ծրագիր են մշակում: Քանի որ առնվազն մեկին պետք է մրցութային խորհուրդը ընտրի, Արուսյակ Ջուլհակյանը աշխատողների միջոցով Վահե Մկրտչյանին ասում է դիմի՝ հավատացնելով, որ կանցնի։ Վերջինս էլ միամտորեն հավատալով դիմում է ներկայացնում: Մրցութային խորհրդի արդյունքում Կարեն Հակոբյանին չեն ընտրում, և, առանց հիմնավորման անցկացնում են Վահե Մկրտչյանին, ով ԱԺում ինչպես հայտնի է մեղմ ասած խայտառակվեց ու չընտրվեց։ Այս ամենի աբսուրդն այն է, որ ոլորտում երեք տարի աշխատած մարդը չի ընտրվում, այլ ընտրվում է մեկը, ով ընդհանրապես պատկերացում չունի ոչ հակակոռուպցիոն ոլորտի և ոչ էլ կառույցի գործունեության հետ:
Սակայն խնդիրն այն է, որ Մարիամ Գալստյան-Արուսյակ Ջուլհակյան զույգը փորձում են սեփական խաղը տանել հանձնաժողովում, ինչի պատճառով էլ հանձնաժողովը նորից մնաց առանց անդամի ու հերթական անգամ պիտի նոր մրցույթ հայտարարվի։
Irakanum.am










