«Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը պահվում են միջին պայմաններում»,- լրագրողներին ասաց Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ում ինչպիսի՞ պայմաններում են պահվում Միքայել, Արշակ, Բագրատ Սրբազաններն ու գործարար Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսին պայմաններում պահվում են մյուս ազատազրկված անձիք։
Ծովինար Թադևոսյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ, ամենավատն են, դրա համար այս տարի որոշակի ուսումնասիրություններ են իրականացնում ՔԿՀ-ին այլընտրանքներ փնտրելու համար։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը պահվում է հենց »Նուբարաշեն» ՔԿՀ-ում։










