Հեռու մնացեք եկեղեցին պառակտվելու ազգակործան փորձերից. Արամ Առաջինի կոչը ՀՀ իշխանություններին և Մայր Աթոռին


Հեռու մնացեք եկեղեցին պառակտվելու ազգակործան փորձերից. Արամ Առաջինի կոչը ՀՀ իշխանություններին և Մայր Աթոռին
Դեկտեմբեր 8 13:58 2025

«Անցնող ամիսներին խոր մտահոգությամբ հետևում էինք Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին։ Տարբեր առիթներով և միջոցներով փորձեցինք  հանդարտացնել փոթորկալից կեցությունը և փոխադարձ հասկացողության մղել՝ հատկապես զգուշացնելով եկեղեցին պառակտելուն միտված քայերիից»,- գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը։

Արամ Առաջինըն արձանագրել է՝ այսօր, փաստորեն, իրավիճակը դարձել է ավելի վտանգալից՝ հղի աննախատեսելի հետևանքներով, դիմել է Հայաստանի իշխանություններին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին. 

«Սուրբ Էջմիածինի եւ ընդհանրապէս մեր եկեղեցւոյ ամբողջականութեան ու ներքին միութեան ամուր պահպանումը եւ զայն ներքին թէ արտաքին վտանգներէ հեռու պահելը համազգային առաջնահերթութիւն է: Այս խոր գիտակցութենէ ու յանձնառութենէ առաջնորդուած, կոչ կ՚ուղղենք`

•⁠ ⁠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ` հեռու մնալու Սուրբ Էջմիածինի ներքին կեանքին ու խնդիրներուն միջամուխ դառնալու եւ եկեղեցիէն ներս զանազան միջոցներով պառակտումի սերմեր ցանելու հակասահմանադրական եւ, հետեւաբար, անընդունելի ու դատապարտելի քայլերէ, որոնք կրնան մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը առաջնորդել ինքնակործանումի:

•⁠ ⁠ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԻ` կարելի փութով, համբերութեամբ ու խոհեմութեամբ առաջքը առնելու միաբանական կեանքէն ներս ճեղքեր յառաջանալու ու յառաջացնելու վտանգաւոր կացութիւններուն եւ համախմբուելու Վեհափառ Հայրապետին, ինչպէս նաեւ միաբանական ուխտին ու սկզբունքներուն շուրջ եւ եղբայրական ոգիով, կանոնական գործընթացքով ու իրապաշտ մօտեցումով քննելու առկայ խնդիրները՝ համապատասխան որոշումներ գոյացնելու վճռակամութեամբ:

Եկեղեցին Աստուծոյ տունն է ու միաժամանակ՝ ազգին սրբազան տունը: Իւրաքանչիւր հայ պարտաւորութիւն ու իրաւունք ունի մտահոգուելու եւ տեսակէտ յայտնելու եկեղեցին յուզող խնդիրներու նկատմամբ, սակայն՝ կառուցողական ու շինիչ մօտեցումով եւ եկեղեցին վերանորոգելու ու անոր ծառայական առաքելութիւնը աւելի կենսագործելու նախանձախնդրութենէ առաջնորդուած»: