Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրել է.
«Մոլագարն առաջարկում է Պատարագից առաջ հնչեցնել Հայաստանի հիմնը և Եկեղեցում կախել Հայաստանի դրոշը: Ինչ է դա նշանակում և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:
Նշանակությունը
Ավանդական եկեղեցիները նման պրակտիկա չունեն, ո՛չ Կաթոլիկ, ո՛չ Ուղղափառ եկեղեցիներում Պատարագի ժամանակ երկրների հիմնը չեն հնչեցնում, նաև ազգային դրոշ չեն ցուցադրում: Ինչի համար, որովհետև Կաթոլիկ եկեղեցիները գործում եմ բազմաթիվ երկրներում և դրոշներ կախելով և հիմնը երգելով, փաստորեն, պառակտում են Եկեղեցին ըստ ազգային հատվածների՝ խաթարելով Եկեղեցու միասնությունը:
Ուղղափառ եկեղեցիները նույնպես գործում են տարբեր երկրներում, օրինակ՝ ռուսական, վրացական, կամ սերբական եկեղեցիներն ունեն թեմեր տարբեր երկրներում, և այդ երկրներում թույլ չեն տա, որ իրենց ուղղափառ համայնքներում, որտեղ անդամների մեծամասնությունն այդ երկրների քաղաքացիներն են, այլ երկրի դրոշը կախեն, կամ հիմնը նվագեն: Այսինքն, եկեղեցիները լինելով ազգային ինքնության միավորող գործոնը, այն չեն խաթարում ըստ պետական պատկանելության: Եկեղեցին վերպետական ազգային եկեղեցի է, որը միավորում է Սփյուռք ունեցող ազգերին, դառնալով ազգային ինքնության կարևորագույն հիմնաքար:
Իսկ կա՞ արդյոք նման պրակտիկա այլ եկեղեցիներում: Կա, ինչն այստեղ լուրջ խորհելու հիմքեր է տալիս: Օրինակ, ԱՄՆ բողոքական եկեղեցիներում՝ մկրտական, մեթոդիստական, կամ երեցական համայնքներում Պատարագների ժամանակ երբեմն կատարում են ազգային հիմնը և եկեղեցիներում կախում են ազգային դրոշը: Դա բողոքական եկեղեցիներին բնորոշ առանձնահատկություն է:
Հետևանքները
• Եթե Հայաստանի եկեղեցիներում կախեն դրոշն ու երգեն ազգային հիմնը, ապա նույնը պետք է անեն մյուս երկրներում՝ ԱՄՆում ԱՄՆ հիմնը երգեն ու կախեն ԱՄՆ դրոշը, Ֆրանսիայում՝ ֆրանսիականը, Թուրքիայում թուրքական և այլն: Այսինքն, Հայ Առաքելական Եկեղեցին դրանով կդադարի լինել ազգային ինքնության հիմնաքար, ինչը կլինի դաժանագույն հարված Սփյուռքին՝ ժամանակի ընթացքում այն քայքայելով:
• Փաստորեն, մոլագարը փորձում է հայերի դավանափոխությունն իրականացնել, իր շուրջը համախմբելով Հայ Եկեղեցու որոշ եպիսկոպոսների, որոնք նույնպես լծվել են դավանափոխության գործին:
Պատահական չեն նաև մոլագարի այն թեզերը, որ կաթողիկոս պետք է ընտրի ժողովուրդը, իսկ մինչ այդ կաթողիկոսի տեղապահը պետք է լինի ամուսնացյալ քահանա: Այս թեզերը գալիս են հաստատելու այն կանխավարկածը, որ մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին:










