Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Պետք է այս հարցը օր առաջ լուծվի, Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռնվի իր բժշկի անմիջական հսկողությամբ վիրահատություն կատարել»,- նշեց նա։
Պատգամավորն այս հարցով խիստ հետևողական է լինելու։
«Պանջատեր եմ լինելու, իմ պահանջը պետք է անհապաղ բավարարվի»,- նշեց Դանիելյանը։










