Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա։ Այս մասին նա խոսել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո։ Այս մասին տեղեկանում ենք «Կիպրահայեր» ֆեյսբուքյան էջից։
«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունն ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,-իր խոսքում ասել է Արամ Ա-ն։










