Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին


Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին
Դեկտեմբեր 6 23:38 2025

Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին։ Գյումրիից հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։ Քահանաները ևս մեկ անգամ հավաստեցին, վաղը իրենցից որևէ մեկը չի լինի պատարագին, եկեղեցի չի գա նաև մոմավաճառը։ 

 

Հիշեցնենք, որ Փաշինյանը ցանկացել է վաղը ներկա լինել հենց այս եկեղեցում մատուցվելիք պատարագին։ Շիրակի թեմի քահանաներից որևէ մեկը չի համաձայնել զեղչել Վեհափառի անունը։ Արդյունքում վաղը Գյումրիում պատարաֆ կմատուցի «իմպորտնի» քահանան՝ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ քահանա Օրդոյանը։

 

Մինչ դռները կողպելը եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն։