SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Գևորգ Ա․-ն և հայտնել, որ գողացել են իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է Դավթաշեն 3-րդ թաղաղամասի շենքերից մեկի դիմաց կայանված Գևորգ Ա․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 250 հազար ՀՀ դրամի վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Ա․-ն աշխատում է «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ում, որպես տնօրեն։










