Արշակ Սրբազանն ինչ հարված ասես ստացել է, վստահ եմ` արդեն իմունիտետ ունի. Տիգրան Աբրահամյան


Արշակ Սրբազանն ինչ հարված ասես ստացել է, վստահ եմ` արդեն իմունիտետ ունի. Տիգրան Աբրահամյան
Դեկտեմբեր 4 23:29 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Իշխանությունը մարդկանց նստեցնելու ավելի ճկուն հոդված պետք է մտածի: Օրինակ` քրեականացնի արցախյան շարժման գաղափարը, իսկ դրա կրողներին և սատարողներին հայտարարի օրենքից դուրս:

Սրանով հա´մ մարդ բռնելու հարցը կլուծի, հա´մ մեծ հաճույք կպատճառի Ադրբեջանին:

Սրանք եկեղեցիներով ընկած մարդ են «վերբովկա» անում, որ կանոնների խախտմամբ կեղծ պատարագ մատուցեն, սրանցից ամեն ինչ սպասելի է:

Արշակ Սրբազանն ինչ հարված ասես ստացել է, վստահ եմ` արդեն իմունիտետ ունի. սա էլ կանցնի: