Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. Անահիտ Ավանեսյան


Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. Անահիտ Ավանեսյան
Դեկտեմբեր 2 22:34 2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է.

«Հարգելի´ քաղաքացիներ

Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են`

բարձր ջերմություն (39 - 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:

Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։

Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։

Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը

նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը,

թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։

Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին»։