Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով. Գլխավոր շտաբ


Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով. Գլխավոր շտաբ
Հուլիս 18 20:24 2026

Ռուսական բանակը առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով, հայտարարել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«ՌԴ ԶՈՒ շարունակում են ազատագրել Դոնբասի և Նովոռոսիայի տարածքները։ Գրոհները տարվում են և զորքերն առաջ են ընթանում հատուկ ռազմական գործողության բոլոր ուղղություններով»,- ասել է Գերասիմովը։

«Այսօր հիմնականում կկենտրոնանանք Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազատագրմանն ուղղված մարտական ​​խնդիրների կատարման վրա»,- հավելել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը՝ խորհրդակցության ժամանակ։